Նախագծի մասին
Սույն նախագիծը, որն իրականացվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության եւ Երեւանում ԳՄՌԿ աջակցությամբ, մեր հարգանքի տուրքն է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին խորհրդային մարդկանց սխրանքին ու ֆաշիզմի հանդեպ հաղթանակի գործում Հայաստանի ներդրած ավանդին: Մենք մեկ երկիր էինք, ունեինք մեկ Հայրենիք ու մեկ ընդհանուր գործ: Հենց դրա գիտակցումն օգնեց մեր պապերին ու նախապապերին հաղթել այդ արյունալի պատերազմում: Շնորհակալություն նրանց, ով հասավ Բեռլին ու 1945-ի մայիսին գրություններ թողեց Ռայխստագի պատերին, եւ նրանց, ովքեր հավերժ ննջեցին մարտի դաշտերում՝ Մոսկվայից մինչեւ Էլբա: Հավերժ հիշատակ:
Иван Волынкин

Իվան
Վոլինկին

Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության
Արտակարգ և լիազոր դեսպան

Հաղթանակի օրը մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոն է: 70 տարի առաջ ավարտվեց սարսափելի և արյունալի մի պատերազմ: Հայրենական պատերազմի տարիներին խորհրդային զինվորների սխրագործությունը արիության և խիզախության օրինակ է, թիկունքում աշխատողների սխրանքը՝ աննկուն կամքի ու անձնվիրության: Չկա մի ընտանիք, որը չունենա իր ներդրումն այդ երկար սպասված Հաղթանակի գործում, ապրած չլինի հարազատներին ու մտերիմներին կորցնելու դառնությունը: Պատերազմը խլեց նաև հարյուր հազարավոր հայորդիների ու հայ դուստրերի կյանքը: Այլ ազգերի զինվորների հետ ուս ուսի կանգնած՝ հայերն առաջին իսկ օրերից հերոսաբար կռվում էին Կարմիր բանակի շարքերում հանուն ճշմարիտ գործի, հանուն մեր ընդհանուր Հայրենիքի: Մեր ժողովուրդների՝ ռազմական փորձությունների դաժան տարիներին կոփված եղբայրական բարեկամությունը ռուս-հայկական գործընկերության կայուն հիմքն է: Մեր պապերի ու նախապապերի սխրանքը սուրբ է, և մեր ընդհանուր խնդիրն է՝ հիշել այն, փոխանցել դրա պատմությունը սերնդեսերունդ և խնամքով պահել: Առողջություն և բարեկեցություն Ձեզ, սիրելի՛ վետերաններ: Երջանկություն ու խաղաղ երկինք քո գլխավերևում, Հայաստա՛ն, ու քո զավակներին:

Марк Калинин

Մարկ
Կալինին

Երևանում Գիտության և մշակույթի
ռուսական կենտրոնի տնօրեն

Նացիստական Գերմանիայի հանդեպ խորհրդային ժողովրդի Հաղթանակից 70 տարի անց մենք է՛լ ավելի սուր ենք զգում այդ տարիների պատմական ճշմարտությունը պահպանելու կարևորությունը: Հայաստանը մի երկիր է, որը մշտապես պահպանում է Հայրենական Մեծ պատերազմի հերոսների պատվին կանգնեցված հուշարձանները, այստեղ պահպանում են հայրենակիցների՝ Խորհրդային Միության լեգենդար զորավարների հիշատակը, հարգում այսօր մեր կողքին ապրող պատերազմի մասնակիցներին, վետերաններին: Մենք պատերազմի վետերաններին մաղթում ենք քաջառողջություն և ուժ, որպեսզի դեռ երկար տարիներ մատաղ սերնդին փոխանցեն մեր ընդհանուր պատմության հերոսական էջերի մասին հիշողությունները:

Эдуард Аянян

Էդուարդ
Այանյան

«Ереван» ամսագրի
գլխավոր խմբագիր

Հայրենական Մեծ պատերազմը մեր ընդհանուր պատմությունն է՝ գրված արյունով մարտի դաշտերում: Մեր պապերն ու նախապապերը պարտության մատնեցին ֆաշիզմը, և հաղթանակը ձեռք բերվեց մեզ համար շատ թանկ գնով: Ուստի այս օրը՝ մայիսի 9-ը, ոչ միայն հաղթանակի տոն է, այլև հիշատակի օր: Մենք ընդմիշտ պարտական ենք նրանց՝ այդ պատերազմի զինվորներին: Իմ երկու պապերն էլ պատվով են անցել Հայրենական պատերազմը, Ղրիմն ու Բուդապեշտի փողոցները նաև նրանց արյունով են ցողված: Երբ ձեռքումս պահում եմ նրանց շքանշաններն ու մեդալները, բառերը չեն հերիքում, որպեսզի բացատրեմ, թե ինչ եմ ապրում: Երբ կարդում եմ նրանց պարգևաթղթերը, ամեն մարտական պարգևի հետևում տեսնում եմ շատ ավելին, քան քաջություն ու խիզախություն, խոցված տանկեր ու ինքնաթիռներ, ոչնչացված կրակակետեր, թշնամու հետ մղված հակագրոհներ: Նրանք իրենց երկրի իսկական զինվորներին էին՝ ոգով: Նրանց արժանի լինելը դժվար է, բայց անհրաժեշտ: Կուզենայի, որպեսզի այսօրվա Հայաստանում Հայրենական պատերազմի ու դրա զինվորների մասին հիշատակը պահպանվի, որպեսզի մեր երեխաներն ավելին իմանան այն սարսափելի ժամանակի մասին և հպարտանան մեծ Հաղթանակի օրը մոտեցնելու հարցում իրենց ավանդը ներդրած նախապապերի սխրանքով:

Шушаник Аревшатян

Շուշանիկ
Արևշատյան

«Ռադիո ՎԱՆ»
ռադիոկայանի տնօրեն

Ես ծնվել եմ հերոս-քաղաք Օդեսայում, որտեղ պատերազմի հիշատակը քաղաքի ամեն քարի մեջ է: Տատս օկուպացիայի տարիներին մեր նկուղում, որը տանում էր դեպի Օդեսայի կատակոմբներ, հրեական ընտանիքներ էր թաքցնում, իսկ պապս կռվել է 2-րդ ուկրաինական ճակատում ու հասել մինչև Բեռլին: Ես ողջ մանկությունս տարեկիցներիս հետ կատակոմբներում եմ անցկացրել, որտեղ մենք լուսանկարում էինք պատերի գրությունները, հավաքում ռազմական ավար՝ փամփուշտներ, այրիչներ, փոքր կաթսաներ… Իսկ երեկոյան մենք վերընթերցում էինք ճակատից մեր պապերի ուղարկած նամակները, որոնք տատիկներն ու մայրերը խնամքով պահպանել էին: Դրանց մի մասը ես անգիր գիտեի: Եվ ահա շատ տարիներ անց ես կրկին վերադարձա մանկության հիշողություններիս գիրկը, երբ կարդում էի այս նախագծի շրջանակում մեր հավաքած՝ ճակատից հայ զինվորների ուղարկած նամակները: Հայերի ու ռուսների կողմից գրված բոլոր այդ նամակները միավորում էր ընտանիքի ու խաղաղ կյանքի հանդեպ կարոտն ու մինչև վերջին շունչը Հայրենիքը պաշտպանելու անսասան վճռականությունը: Կյանքից հեռացել է մարդկանց մի ամբողջ սերունդ, որով չես դադարում հիանալ: Մարդու ճակատագիրն ու ազնիվ պատմությունը մնացել են այս անգին նամակներում և պետք է որքան հնարավոր է երկար ապրեն, որովհետև միայն սեփական անցյալի մասին կենդանի հիշատակը մեզ թույլ չի տա մանկուրտների վերածվել:

Նամակներ ռազմաճակատից
Տարեցտարի Հայրենական Մեծ պատերազմի կենդանի վկաները գնալով քչանում են: Մնում է միայն հիշատակը: Եվ նամակները: Նամակներ ռազմաճակատից: Ամեն մի այդպիսի նամակում մեկ զինվորի՝ այդ պատերազմի միլիոնավոր զինվորներից մեկի կյանքի փոքրիկ դրվագ է: Դրանք այն ժամանակվա կենդանի վկայություններն են: Մենք հարյուր այդպիսի նամակ ենք հավաքել և կարդացել եթերում, որպեսզի 70 տարի անց այսօրվա սերունդները ականջ դնեն զինվորների ձայներին: «Նամակներ ռազմաճակատից» ռադիոնախագիծը «Ռադիո ՎԱՆ»-ի եթերում հնչել է 2015 թվականի փետրվարի 24-ից մայիսի 9-ը:
«Ереван» ամսագրի հատուկ թողարկումը
Пантера из Арцаха

В начале прошлого века армянское село Чардахлу жило уединенно и патриархально. Полторы тысячи лет здесь обитали сильные мужчины, способные в одиночку справляться с самыми суровыми испытаниями. Женщины тоже были сильными по-своему, иначе не дала бы эта земля столько прекрасных воинов и героев, одним из которых стал Амазасп Бабаджанян.

Aрмянские стрелковые

От катастрофы 1941 года до кочари у Рейхстага длина пути равнялась бесконечности. Война, она такая — смешает судьбы континентов, стран, людей, вот и кажется, что четыре года назад ты жил в какой-то другой, злой Вселенной. Ее и вспоминать не хочется, страшную, а нужно помнить. Не только потому, что «кто старое забудет», а ради тех, кто в ней остался и не станцевал кочари. Или камаринскую.

Легенда «Красного плаката»

Когда в Адияман вошли вооруженные турки, ему было всего лишь восемь лет — простой армянский мальчик, помогавший отцу по хозяйству и мечтавший стать поэтом. Спустя четверть века случилось похожее, но вместо родного города был Париж, вместо турок — немецкие оккупанты, а вместо мальчика — уже состоявшийся поэт. На нацистском «Красном плакате», изданном тиражом в 15 000 экземпляров, говорилось: «Манушян, армянин, лидер банды, 56 нападений, 150 погибших, 600 раненых».

Скачать номер
За штурвалом «Черной смерти»

Он был легендой и гордостью советской авиации в период Великой Отечественной войны. Он внушал панический ужас врагу, который — редкий в авиации случай — узнавал самолет и знал имя летчика за его штурвалом. Имя, ставшее сигналом тревоги. Увидев в воздухе его «Ил-2», немцы не стеснялись передавать в эфире панические сообщения: «Внимание! Внимание! В небе Нельсон!»

Музей, глядящий на Арарат

Над центром Еревана возвышается один из символов столицы — монумент «Мать Армения». Многие считают, что в ее взгляде заложен особый смысл — это собирательный взгляд армян, устремленный на свою историческую родину, на символ Армении — гору Арарат. И не случайно, что в основании этого монумента находится военный музей, в котором выставлены многочисленные экспонаты, посвященные армянам — участникам Великой Отечественной и Арцахской войн: личные вещи, оружие, документы и портреты героев.

Хранитель памяти

Майор запаса Грачья Мисакович Погосян родился в городе Октемберяне (ныне Армавир) в 1970 году, детство провел в селе Агарак, а ныне проживает в Санкт-Петербурге. После увольнения с воинской службы занимался предпринимательством, а с 2013 года назначен советником заместителя Генерального секретаря Межпарламентской ассамблеи государств — участников СНГ. Однако многие как в Армении, так и в России знают его еще и как хранителя памяти и истории. Множество акций, проектов, документальных фильмов, памятников, посвященных героям Великой Отечественной войны стали неотъемлемой частью его жизни. Любая его новая инициатива — это тот долг перед поколением героев, который, как он сам признается, приятно возвращать.

«Ереван» ամսագիրը, որը վաղուց արդեն հայկականի մասին յուրօրինակ հանրագիտարան է դարձել, չէր կարող անմասն մնալ այս պատմական օրից՝ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակից: Ամսագրի հատուկ թողարկումը նվիրված է մեծ Հաղթանակի գործում Հայաստանի ու հայ ժողովրդի ներդրած ավանդին, հայ մարտիկներին՝ զինվորից մինչև մարշալ, որոնք անցել են պատերազմի դաժան ճանապարհներով մինչև Բեռլին:
Մեր ընկերները

Սերգեյ Վարդերեսյան
Սերգեյ Կոնակով
Լուիզա Կարապետյան
Սարգիս Ավագյան
Ռոբերտ Ասատրյան
Նավասարդ Հակոբյան
Էդգար Շավինյան
Գրիգոր Բարսեղյան
Էդգար Համբարձումյան
Սևադա Գրիգորյան
Արշակ Հարությունյան
Գոռ Բաղդասարյան
Սարո Գևորգյան
Աշոտ Սարգսյան
Մհեր Պետրոսյան

Արայիկ Բեջանյան
Հակոբ Ասլանյան
Արմեն Կիրակոսյան
Գոռ Հովհաննիսյան
Արտակ Հայրապետյան
Ներսես Ավետիսյան
Լեռնիկ Համբարձումյան
Գարեգին Անտոնյան
Արմեն Գրիգորյան
Աշոտ Պետրոսյան
Վարդան Քոչարյան
Արթուր Իգիթյան
Մարտուն Գևորգյան
Վահագն Հովհաննիսյան
Սպարտակ Պապյան

Ռուսլան Էլյազյան
Արսեն Ավագյան
Գրիգոր Կյոկչյան
Արտակ Մուրադյան
Մարատ Մանուկյան
Կարեն Զորաբյան
Հակոբ Տոնոյան
Գրիգորի Բաղդասարյան
Հայկ Սայադյան
Արտյոմ Ազարյան
Վրեժ Հովսեփյան
Վարդան Տոնոյան
Վահե Պապոյան
Արեգ Սիրավյան
Դավիթ Գրիգորյան

Արթուր Ալեքսանյան
Հայկ Ալեքսանյան
Արեգ Հարությունյան
Հարություն Հարությունյան
Մհեր Մակարյան
Վաչե Հախվերդյան
Հովհաննես Բագդանոսյան
Գոռ Գյուլխասյան
Արման Սուլեյմանյան
Մարիա Գևորգյան
Տաթև Ստեփանյան
Շուշանիկ Արևշատյան
Աննա Կոկանյան
Գոռ Գրիգորյան

Արամ Կարախանյան
Դանիել Մակուրդումով
Էդուարդ Այանյան
Հակոբ Պապիկյան
Սուրեն Ստեփանյան
Իվան Սաիրյան
Ելենա Եսայան
Արթուր Մանուկյան
Անահիտ Խաչատրյան
Մարիետա Դանիելյան
Գոհար Կարապետյան
Սվետլանա Կազարյան
Աննա Բալուլյան
Նիլա Հարությունյան

Գեորգի Պետրոսյան
Ռուբեն Սարգսյան
Արմինե Ահարոնյան
Լևոն Կալամկարյան
Անահիտ Ղազարյան
Գագիկ Բարսեղյան
Արմեն Սահակյան
Աննա Ղուկասյան
Ալեքսանդրա Կենդիշ
Օլեգ Շապովալով
Անդրեյ Իվանով
Եվգենի Պանտելեև
Մուրադ Խադուև
Հրաչյա Պողոսյան

Այս նախագիծն իրականություն չէր դառնա, եթե չլիներ բազմաթիվ մարդկանց կենդանի մասնակցությունը, ում համար Հայրենական Մեծ պատերազմի մասին հիշատակն ապրում է նրանց սրտում: «Նամակներ ռազմաճակատից» ռադիոնախագիծը և «Ереван» ամսագրի հատուկ թողարկումը պատրաստելիս մենք տեսել ենք այդ անձնական մոտեցումը, ապրումները, մարդկանց մասնակցությունը, նուրբ ու սրտատրոփ վերաբերմունքը ընտանեկան հիշատակի, ավագ սերնդի հիշատակի հանդեպ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում էին մեզ՝ փնտրում լուսանկարներ ու արխիվային նյութեր, ընտանեկան արխիվներում զինվորական նամակներ գտնում, կարդում այդ նամակները եթերում: Շնորհակալություն, բարեկամնե՛ր: